Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Իրանում` դատարանի շենքի վրա

Ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Իրանում` դատարանի շենքի վրա
29.07.2025 | 11:23

Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ-Ադլ» (Արդարության բանակ) ծայրահեղական խմբավորումը։

Ըստ հաղորդագրությունների, երեք զինված ահաբեկիչներ նախ հարձակվել են դատարանի շենքի վրա, ինչից հետո սկսել են անկանոն կրակ արձակել խաղաղ բնակիչների վրա։ Արդյունքում կան զոհեր և բազմաթիվ վիրավորներ, որոնցից ոմանց վիճակը գնահատվում է ծանր։

Զոհերի թվում է մայրը նորածին երեխայի հետ` տեղի բելուջ բնակիչներից։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին կատարվածի համար։

Տեսանյութը՝

https://www.facebook.com/watch?v=728009306815689

Դիտվել է՝ 1593

Մեկնաբանություններ